Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելցի զինվորականները հարվածների նոր շարք են հասցրել Գազայի հատվածին, հայտնել է բանակային մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բանակի հայտարարության մեջ որպես դրանց թիրախ նշվել են պահեստային օբյեկտները, որտեղ, իսրայելցի զինվորականների տվյալներով, զենք էր պահվում պաղեստինյան ռադիկալ ՀԱՄԱՍ շարժման ջոկատների համար։
Ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել հինգ պահեստ, ասվում է հաղորդագրության մեջ։ Ի թիվս այլնի՝ այնտեղ պահվում էին Կալաշնիկով տեսակի ինքնաձիգեր, պայթուցիկ սարքեր, հակատանկային նռնականետեր, ռազմամթերք և այլ ռազմական հանդերձանք, նշել են բանակում։