66-ամյա կինը գտնվել է անտառում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Սվերդլովսկի մարզում բարեհաջող ավարտվել են անտառում մոլորված 66-ամյա կնոջ որոնումները։
Կինը հուլիսի 23-ին մեկնել էր սունկ հավաքելու, սակայն երեկոյան տուն չէր վերադարձել։ Նրա ամուսինը դիմել էր իրավապահներին՝ հայտնելով, որ չի կարողանում կապ հաստատել կնոջ հետ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են շուրջ 50 ոստիկան, կամավորներ և տեղացի որսորդներ։ Դժվարամատչելի տարածքներն ուսումնասիրելու համար կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր։
Ի վերջո, որոնողական խմբի կամավորները կնոջը հայտնաբերել են անտառի խորքում՝ մուտքի կետից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ձկնորսական խրճիթում։
Նախնական տվյալներով՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Կնոջը փոխանցել են հարազատներին։