Մրգային պատերազմներ. Հայաստանը ցանկանում է Ռուսաստանին փոխարինել ԱՄՆ-ով, կստացվի՞
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄՆ–ը ցանկանում է Ռուսաստանին փոխարինել իրենով, այն բանից հետո, երբ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) սահմանափակումներ է սահմանել հայկական ապրանքների ներմուծման վրա։ Սա համապատասխանում է Փաշինյանի դեպի Արևմուտք շրջվելու ընդհանուր քաղաքականությանը, սակայն գլխավոր հարցը մնում է. կիրականանա՞ այդ ծրագիրը։ Եվ արդյո՞ք մրգերի պատերազմները, ի վերջո, կհանգեցնեն հայկական տնտեսության փլուզմանը, գրում է tsargrad.tv–ն։
Ռոսսելխոզնադզորի կողմից հայկական արտադրանքի վրա մի շարք սահմանափակումներ սահմանելուց հետո, Երևանը սկսել է նոր շուկաներ փնտրել Ռուսաստանին փոխարինելու համար։
Վերջերս Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ այդ վերադասավորումը քննարկելու համար։ «Կողմերը քննարկել են հայկական գյուղատնտեսական արտադրանքը ԱՄՆ շուկա արտահանելու հնարավորությունները, շուկա մուտք գործելու ընթացակարգերը, գործող կարգավորման պահանջները և նախապայմանները», - հայտնել է Հայաստանի դեսպանատունը։ Բայց հարց է, թե արդյո՞ք Երևանը կկարողանա իր արտադրանքը Ռուսաստանից ԱՄՆ վերաուղղորդել։ Ռուսաստանը աշխարհագրորեն մոտ է, և իր սառը կլիմայի պատճառով միշտ ունի մրգերի և բանջարեղենի պահանջարկ, որոնք էլ կազմում են Հայաստանի արտահանման հիմքը: Այս ապրանքների օվկիանոսով տեղափոխումը կտրուկ կբարձրացնի դրանց գինը առաքման ժամանակի ավելացման և լոգիստիկ ծախսերի պատճառով: Դա հայկական արտադրանքը կդնի ավելի թույլ դիրքում ամերիկյան շուկայում համեմատած Լատինական Ամերիկայի երկրներից և Մեքսիկայից, որոնք շատ ավելի մոտ են Միացյալ Նահանգներին, նմանատիպ արտադրանքի արտահանման հետ: Անգամ չխոսենք այն մասին, որ մրգերն ու բանջարեղենը փչացող են, ինչը ևս մեկ էական թերություն է երկար հեռավորություններ տեղափոխման ժամանակ:
Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները համաձայնի գնել հայկական ապրանքների մի քանի խմբաքանակ, որպեսի աջակցի Արևմուտքին մերձենալու հուսահատ փորձեր անող այդ երկրին, բայց շատ քիչ հավանական է, որ Ամերիկան դառնա ռուսական շուկայի լիարժեք փոխարինողը:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանը ակտիվորեն փորձում է հեռանալ Ռուսաստանից և դառնալ Արևմուտքի դաշնակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի նպատակը ԵՄ-ին միանալն է, և դատելով վերջին ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակից, նրա նախագիծը ունի ժողովրդական աջակցություն:
Ռուսաստանը, իր հերթին, զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ապա կկորցնի իր տեղը ԵԱՏՄ–ում, քանի որ երկու տնտեսական միություններն ունեն տարամիտ շահեր: Ռոսսելխոզնադզորը (անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) մի շարք խիստ սահմանափակումներ է սահմանել հայկական արտադրանքի ներմուծման վրա: Գործակալությունը հայտարարել է, որ դա պայմանավորված է ներմուծվող արտադրանքի վատ որակով, այլ ոչ թե քաղաքականությամբ: Այնուամենայնիվ, շատ փորձագետներ կարծում են, որ նման սահմանափակումները փորձ են ճնշում գործադրել հայկական վերնախավի վրա բիզնեսի միջոցով: Հայաստանի տնտեսությունն իսկապես սերտորեն է կապված Ռուսաստանի հետ, ուստի տնտեսական կապերի խզումը մեծ հարված կլինի երկրի համար: Ավելին, Մոսկվան Երևանին գազ է մատակարարում ցածր գնով: Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ կարող է վերանայել պայմանագրի պայմանները, եթե իր անդրկովկասյան հարևանը չփոխի իր ուղղությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am