Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2026 թվականի շրջակա միջավայրի պահպանության ինդեքսի ուսումնասիրության համաձայն եվրոպական երկրներն են գլխավորում ամենաարդյունավետ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականություն ունեցող երկրների համաշխարհային վարկանիշային աղյուսակը, գվրում է jnews.ge–ն։
Ուսումնասիրության համաձայն Եվրոպայի առաջատար դիրքը հիմնականում պայմանավորված է վերականգնվող էներգիայի զարգացմամբ և տարբեր տեսակի աղտոտվածության, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը և պլաստիկ թափոնները, նվազեցմանն ուղղված միջոցառումներով։ Ամենաարդյունավետ բնապահպանական քաղաքականություն ունեցող 10 երկրներն են
Էստոնիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան և Ավստրիան:
Շրջակա միջավայրի պաշտպանությանը ամենաքիչ ներդրում ունեցող տասը երկրներն են Լաոսը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Մալն, Վիետնամը, Մալդիվները, Լիբիան, Մավրիտանիան և Ինդոնեզիան:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա վերոնշյալ վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 79-րդ տեղը։ Ընդ որում Վրաստանը շրջակա միջավայրի կատարողականի ինդեքսով առաջատարներից մեկն է հարևան երկրների շարքում, և զիջում է միայն հարավային հարևան Հայաստանին։ Թուրքիան զբաղեցնում է 125-րդ տեղը, Հայաստանը 75-րդը, Ռուսաստանը 89-րդը, իսկ Ադրբեջանը 92-րդը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am