Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է բալի տեսակավորման ժամանակակից գծի աշխատանքը, որն արդեն կիրառվում է արտահանման համար նախատեսված արտադրանքի պատրաստման գործընթացում։
Նոր համակարգը մեկ վայրկյանում կատարում է 42 լուսանկար և ավտոմատ կերպով գնահատում յուրաքանչյուր հատապտղի չափն ու որակը՝ ապահովելով ճշգրիտ տեսակավորում։
Տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս բարձրացնել հայկական բալի մրցունակությունը և ավելի արդյունավետ պատրաստել արտադրանքը միջազգային շուկաներ արտահանման համար։