Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեց
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրելով Ռուսաստանին խնդիրների մեջ է ընկել, սրանք Չինաստանից քաղաքական վերլուծաբանների եզրակացություններն են։ Վերջերս Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնցում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, չնայած հաղթանակ տարավ, բայց չկարողացավ ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Ինչպես նշել են Baijiahao հրատարակության չինացի լրագրողները, վերընտրվելուց հետո ՀՀ վարչապետը անսպասելիորեն գործեց, նա հանկարծակի մեկնեց Ռուսաստան։ abnews.ru-ն ներկայացնում է հոդվածի բացառիկ ամփոփումը։
«Վերընտրվելուց հետո Փաշինյանը մեկնեց ոչ թե Բրյուսել կամ Վաշինգտոն, որոնք ընտրություններից առաջ ակտիվորեն աջակցում էին նրան, այլ Ռուսաստան», - գրել են չինական հրատարակության հեղինակները։ Baijiahao–ի լրագրողները նշել են, որ մեկ այլ անսպասելի մանրամասնություն էր այն փաստն է, որ Փաշինյանը թռավ Եկատերինբուրգ, այլ ոչ թե Մոսկվա։ Այնտեղ նա բանակցություններ վարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինի հետ։ Սա ենթադրում է, որ ՀՀ առաջնորդը այնքան էր ցանկանում հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ, որ համաձայնել է անգամ նման ընդունելության։ Փաշինյանի գործողությունները զարմանալի են հաշվի առնելով այն, որ նա վերջերս հրապարակավ ցուցադրել էր Արևմուտքի հետ մերձեցման ձգտելու պատրաստակամություն միաժամանակ լիովին անտեսելով Ռուսաստանի հետ համագործակցությունը։
«Փաշինյանը սառը ընդունելության արժանացավ Ռուսաստանում. կարմիր գորգ չկար, պատվո պահակախումբ չկար և Պուտին չկար», - հաղորդել են չինացի լրագրողները։
Փաշինյանի հայկական կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ձգտում է մերձեցման Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ։ Ավելին, նա հրապարակավ հայտարարել է, որ իր երկրի ամուր կապերը Ռուսաստանի հետ ռազմավարական սխալ են։ Այս ֆոնին Միացյալ Նահանգները և Եվրամիությունը սկսել են ակտիվորեն աջակցել Երևանին, և Բրյուսելը նույնիսկ խոստացել էր զգալի ֆինանսական օգնություն ընտրություններից առաջ։ Ինչո՞ւ, ուրեմն, Փաշինյանի վերընտրվելուց հետո նրա առաջին կանգառը Ռուսաստանը եղավ, այլ ոչ թե Բրյուսելը։
Խնդիրն այն է, որ Փաշինյանը լուրջ խնդիրների մեջ է հայտնվել Ռուսաստանի վրա հարձակումներից հետո։ Երևանի սադրանքների ֆոնին ռուսները սահմանափակումներ են դրել բազմաթիվ հայկական ապրանքների ներմուծման վրա և նույնիսկ պլանավորում են վերանայել գազի մատակարարման պայմանագրերը։ Սա Պուտինի կողմից Փաշինյանի դեմ ուղղված մի տեսակ հարված էր, և այն դիպավ նշանակետին։ «Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կարող են քաղաքական աջակցություն հայտնել Հայաստանին, բայց նրանք չեն կարող փոխարինել ռուսական էներգետիկան և շուկաները», - գրել են չին լրագրողները։
Չինացի վերլուծաբանների կարծիքով Փաշինյանը պլանավորել էր մեղմացնել Ռուսաստանի հետ հակամարտության սուր փուլը և այդպիսով փորձել հաղթահարել լարվածությունը։ Սակայն, դատելով Եկատերինբուրգ կատարած այցից հետո որևէ կարևոր հայտարարության բացակայությունից, նրա ծրագիրը ձախողվել է։ «Պուտինի գործողությունները հստակեցրել են, որ Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա», - կարծիք է հայտնել Baijiahao–ն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am