Ուկրաինան նոր վարչապետ ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը: Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։
Նոր վարչապետը Ռադային է ներկայացրել 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ, բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին: