Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը փորձում է սիրախաղ անել Ռուսաստանի հետ իր երկրում տեղի ունեցող դաժան հակառուսական բռնաճնշումների ֆոնին, NSN-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը, գրում է news.rambler.ru–ն: Նման կերպ ՀՀ վարչապետը հուսահատորեն փորձում է համաձայնության գալ Մոսկվայի հետ միարժամանակ փորձելով նստել երկու աթոռի վրա:
Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը աշխատանքային այցով եղել էր Ռուսաստանում, ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Եկատերինբուրգում: Ընդ որում Փաշինյանի Ռուսաստան այցի օրը խուզարկություններ են իրականացվել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և ընկերություններումմ: Սա կոշտ հակառուսական քայլ է հաշվի առնելով այն, որ Փաշինյանը իր մասնակցած տնտեսական ֆորումում մուրացկանի դեր էր խաղում: «Մի կողմից, ընդդիմադիր կուսակցության առաջնորդների նկատմամբ կտրուկ ճնշումներ են գործադրվում, իսկ մյուս կողմից, նա ձեռքը մեկնած գնում է Միշուստինի մոտ խնդրելու Ռուսաստանին գնել հայկական ապրանքներ: «Փաշինյանը փորձում է երկու ցանկապատով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ իր ստեղծած տնտեսական փլուզումից։ Նա շատ յուրօրինակ մեթոդներ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները կառավարելու համար», - ասել է Աբովյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am