«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնվել է բարձր մակարդակի վիճաբանության կենտրոնում։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը արձագանքից հետո նրան մեղադրել են պատմական հիշողությունը զոհաբերելու մեջ, գրում է tsargrad.tv–ն։
Վարչապետը նախկինում էլ է խուսափել «ցեղասպանություն» տերմինից նախընտրելով խոսել «կոտորածի» մասին։
Քաղաքագետ Դմիտրի Մատյուշենկովը կարծում է, որ այս դիրքորոշումը բնավ կապված չէ պատմության վերագնահատման հետ, այլ կապված է ավելի շուտ Հայաստանի ղեկավարության ներկայիս արտաքին քաղաքականության հաշվարկների հետ.
«Ինչո՞ւ է սա պետք Փաշինյանին։ Սա արտաքին քաղաքականության ճնշումը նվազեցնելու միջոց է, առաջին հերթին Թուրքիայի կողմից, որը կտրականապես մերժում է «ցեղասպանություն» տերմինը և ակտիվ դիվանագիտական արշավ է վարում դրա միջազգային ճանաչման դեմ։ Փաշինյանը հետաքրքրված է Անկարայի հետ հարաբերությունների բարելավմամբ, ուստի փորձում է որքան հնարավոր է զերծ մնալ նրա դեմ որևէ սադրիչ հայտարարություն անելուց»։
Մասնագետի խոսքով ներկայիս ընթացքը տեղավորվում է վարչապետի ընդհանուր գծի մեջ։ Լեռնային Ղարաբաղի կորստից, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ վեճերից և Հայ Առաքելական եկեղեցու հետ երկարատև հակամարտությունից հետո երկրի շատ բնակիչներ արդեն իսկ խիստ քննադատաբար են մոտենում կառավարության գործունեությանը։ Մատյուշենկովը կարծում է, որ սա այլևս միայն քաղաքական զիջումների հարց չէ, այլ նաև հայոց պատմության հիմնարար հարցերից մեկի վերանայում է։ «Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը պատրաստ է պաշտպանել ցանկացածի շահերը, բացի հենց հայերի շահերից», - ընդգծել է քաղաքագետը tsargrad.tv–ի հետ հարցազրույցում։
Մասնագետը հիշեցրել է, որ հասարակությունն արդեն կուտակել է բազմաթիվ դժգոհություններ գործող կառավարության դեմ։ Նրա խոսքով տարածքային զիջումները, ներքաղաքական հակամարտությունները և վերջին ընտրությունները, որոնք շրջապատված են բազմաթիվ խախտումների մեղադրանքներով, բոլորի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել։ Այս ֆոնին պաշտոնական Երևանի հրաժարումը արձագանքելուց նույնիսկ Հայաստանի համար դրական միջազգային որոշումներին, հատկապես է խորհրդանշական թվում։ «Հունիսյան նախագահական ընտրություններում հաղթանակը լի էր նաև պետության ղեկավարի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներով, և այս բոլոր խնդիրների ֆոնին Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը չարձագանքելը թվում է հայ ժողովրդի պատմության և նախնիների հիշատակի դավաճանություն», - նշել է զրուցակիցը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am