Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ անել կոպի բորբոքման դեպքում. բլեֆարիտի ախտանշաններն ու բուժումը

ՖՈՏՈ

Բլեֆարիտը կամ կոպաբորբը մի հիվանդություն է, որն առաջացնում է տհաճ զգացողություններ աչքերի շրջանում։ Դրա ախտանշաններից են կարմրությունն ու այտուցվածությունը։ Այն կարող է կրկնվել և հանգեցնել բազմաթիվ խնդիրների։ Կոպաբորբը կարող է ոչ միայն պայմանավորված լինել հիվանդության առկայությամբ, այլև լինել աչքի ախտաբանության առաջացման ախտանշան։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է դառնալ քրոնիկ բնույթի և այդ ժամանակ դրանից ազատվելը շատ ավելի բարդ կլինի։

 

Բլեֆարիտը և դրա տեսակները

 

Բլեֆարիտը աչքի բորբոքումն է, որն ուղեկցվում է ցավի ու աչքերում փոշու առկայության զգացողությամբ և, որպես կանոն, արտահայտվում է կոպի եզրերի բորբոքումով։ Սա այդքան էլ լուրջ հիվանդություն չի, սակայն պատճառում է բազմաթիվ խնդիրներ և հաճախ լինում է քրոնիկական։

 

Սովորաբար հիվանդությունն արտահայտվում է երկու աչքերին էլ։ Այն կարող է պայմանավորված լինել բակտերիաների, սնկային վարակների կամ տիզերի առկայությամբ։ Բացի այդ, այն կարող է առաջանալ նաև ալերգիկ ռեակցիայի, սակավարյունության, շաքարային դիաբետի, տուբերկուլյոզի, վարակիչ հիվանդությունների և մի շարք այլ խնդիրների հետևանքով։

 

Գոյություն ունի բլեֆարիտի 3 հիմնական տեսակ, որոնց առաջացման պատճառները լինում են տարբեր.

 

·         ստաֆիլոկոկային բլեֆարիտ,

 

·         սեբորեիկ բլեֆարիտ,

 

·         մեյբոմիտ բլեֆարիտ։

 

Ինչո՞ւ է առաջանում ստաֆիլոկոկային բլեֆարիտ

 

Բլեֆարիտի այս տեսակը պայմանավորված է լինում ստաֆիլոկոկ բակտերիայի առկայությամբ։ Որպես կանոն այս բակտերիաները քիչ քանակությամբ ապրում են մարդկանց մաշկի վրա՝ առանց որևէ խնդիր առաջացնելու։ Սակայն դրանք կարող են սկսել ակտիվություն ցուցաբերել՝ առաջացնելով բլեֆարիտ։ Հիվանդության այս տեսակի դեպքում տուժում են կոպի թարթիչներին մոտ գտնվող հատվածները։ Ամենածանր դեպքերում այն կարող է ուղեկցվել թարթիչների ֆոլիկուլների թարախակալմամբ։ Ստաֆիլոկոկի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ.

 

·         թույլ իմունիտետը,

 

·         տարբեր վարակները,

 

·         դիսբակտերիոզը։

 

Ինչո՞ւ է առաջանում սեբորեիկ բլեֆարիտ

 

Սեբորեիկ բլեֆարիտը անմիջականորեն կապված է սեբորեիկ դերմատիտ մաշկային հիվանդության հետ, որի ժամանակ մաշկը դառնում է ճարպոտ ու թեփոտված, սակայն սեբորեիկ դերմատիտը վարակիչ չէ, ուստի հնարավոր չէ դրանով վարակվել։ Այս տեսակի առաջացումը պայմանավորված է Malasseziafurfur սնկերով, որնոնք ապրում են մարդկանց 90%-ի մաշկի վրա և հարմար պայմանների դեպքում առաջացնում են բորբոքային ռեակցիա, ինչն էլ հանգեցնում է բլեֆարիտի։ Սեբորեիկ բլեֆարիտը հաճախ ուղեկցվում է գլխամաշկի, հոնքերի և ականջների ետևի հատվածի սեբորեիկ դերմատիտով։ Բացի այդ, հիվանդության ընթացքում կարող է նկատվել թարթիչների մասնակի կորուստ։

 

Ինչո՞ւ է առաջանում մեյբոմիտ բլեֆարիտ

 

Բլեֆարիտի այս տեսակը հայտնի է նաև որպես մեյբոմիտ գեղձերի ֆունկցիայի խանգարում։ Յուրաքանչյուր վերին ու ստորին կոպի թարթիչների ետևի մասում կա 25-30 մեյբոմիկ գեղձ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ ճարպոտ հեղուկ, որը կազմում է աչքի առաջնային հատվածը պաշտպանող արցունքային թաղանթի մի մասը։ Ենթադրվում է, որ մեյբոմիտ բլեֆարիտով տառապողների մոտ այդ գեղձերի գործառույթը խանգարված է, ինչը հանգեցնում է կոպի բորբոքման։ Սրանով է բացատրվում նաև բլեֆարիտի ժամանակ նկատվող աչքի չորությունը։

 

Իրականում բավական բարդ է տարբերել բլեֆարիտի վերոնշյալ տեսակները։ Սեբորեիկ բլեֆարիտը հաճախ առաջանում է մեյբոմիկի հետ մեկտեղ։ Բացի այդ, բորբոքված մաշկը կարող է վարակվել ստաֆիլոկոկով, ուստի բլեֆարիտը կարող է պայմանավորված լինել բոլոր երեք պատճառներով։ Սա է պատճառը, որ բլեֆարիտի բուժումը իրականացվում է դրա ախտանշաններին համապատասխան։

 

Բլեֆարիտի հիմնական ախտանշանները

 

Բլեֆարիտի հիմնական ախտանշաններն են թարթիչների կորուստը, լույսի հանդեպ զգայունությունը, հոգնածությունը, ինչպես նաև.

 

•           կոպերի ցավը, 

•           աչքերի քորն ու այրոցը, կամ աչքերում փոշու առկայության զգացողությունը, 

•           բորբոքված կամ ճարպոտ աչքերը, 

•           առավոտյան աչքերի կպչունությունը, 

•           կոպերի թեփոտությունը, 

•           թարթիչների արմատների մոտ կոշտ շերտի առաջացումը։

 

Բլեֆարիտի ախտանշանները կարող են պարբերաբար ի հայտ գալ, փոփոխվել կամ առհասարակ վերանալ, ուստի դրա բուժումն ավելի լավ է սկսել, երբ ախտանշաններն արտահայտված են առավել ցայտուն։ Գոյություն ունեն բլեֆարիտի հետ կապված այլ հիվանդություններ.

 

•           չոր կերատիտ (աչքերի չորություն), 

•           սեբորեիկ դերմատիտ, 

•           ռոզացեա։

 

Բլեֆարիտի բուժումը

 

Բլեֆարիտի բուժումը բավական երկարաժամկետ է, քանի որ բուժման գրաֆիկին չհետևելու դեպքում հիվանդությունը կարող է անընդհատ կրկնվել։ Սակայն պատշաճ բուժման դեպքում բլեֆարիտի ախտանշանները, որպես կանոն, չեն արտահայտվում, ինչը հնարավորություն է տալիս կանխել հիվանդության սրումը։

 

Բուժման հիմնական մասը կոպերի հիգիենայի պահպանումն է, սակայն բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ, աչքի կաթիլներ ու դրան ուղեկցող հիվանդությունների բուժում։

 

Բուժման ընթացքում հիմնական շեշտը դրվում է հետևյալ առանցքային կետերի վրա.

 

•           իմունիտետի բարձրացում, 

•           վիտամինային թերապիաների անցկացում, 

•           սննդակարգի կարգավորում, 

•           ախտաբանական գործընթացների վերացում։

 

Բացի այդ, կարող են նաև նշանակվել հակմիկրոբային ու հակամակաբույծային միջոցներ կաթիլների ու քսուքների տեսքով և այլն։

 

Հարկ է հիշել, որ ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ուստի կոպի բորբոքման պատճառը պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Միայն մասնագետը կարող է ախտորոշիչ բոլոր թեստերից հետո նշանակել անհրաժեշտ բուժումն ու տալ կոպի պատշաճ խնամքն իրականացնելու խորհուրդներ։

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
Самое популярное