Տոլստոյը հետխորհրդային հանրապետություններին. Եթե ուզում եք անկախ մնալ, եղեք Ռուսաստանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախկին խորհրդային հանրապետությունները սխալվում են կարծելով, որ կարող են պահպանել իրենց անկախությունը Ռուսաստանից հեռանալով և նրան գաղութարար անվանելով։
Այս մասին «Նիկոլաևը կասի» տեսաբլոգում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, գրում է politnavigator.news–ը։
«Ցանկացած հետխորհրդային պետություն իր պարտականությունն է համարում անջատվել Ռուսաստանից. դա միակ ճանապարհն է, որով նրանք կարող են հռչակել իրենց անկախությունը։ Այսինքն այսպես էր Ուկրաինայում, այսպես էր Վրաստանում, այսպես էր Մոլդովայում, և ճիշտ նույնն է Ղրղզստանում։ Որովհետև, իհարկե, Ղրղզստան չկար։ Կար Թուրքեստան, և այդ Թուրքեստանում, իհարկե, ամեն ինչ, ինչ կառուցված էր քարից՝ այդ ամենը ստեղծվել է ռուսների կողմից, հետևաբար...եթե այդ երկրները ցանկանում են մնալ անկախ, ապա նրանք ունեն միայն մեկ ճանապարհ, այն է լինել Ռուսաստանի հետ։ Եթե նրանք շարունակեն մեղադրել Ռուսաստանին գաղութատիրության մեջ, ստեղծել հուշահամալիր թանգարաններ, այսինքն անցնեն այն ամենի միջով ինչի միջով արդեն անցել են Բալթյան երկրները և Ուկրաինան, նրանք չեն գոյատևի որպես անկախ պետություններ։ Դա 100% ճիշտ է», - հայտարարել է Տոլստոյը։
Նույն ճակատագիրը, ըստ Տոլստոյի, սպասում է նաև նախկին հետխորհրդային հանրապետությունների այն առաջնորդներին, ովքեր փորձում են սիրահետել Արևմուտքին։
Մասնավորապես, ոչ մի լավ բան չի սպասվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հայաստանի հետ կապված իրավիճակը նման է 2014 թվականին Ուկրաինայի հետ տեղի ունեցածին։ Մենք թույլ չենք տա որևէ մեկին փորձել նստել երկու աթոռի վրա, արտոնյալ վերաբերմունք ստանալ Ռուսաստանից և ընկերանալ մեր այն թշնամիների հետ, ովքեր այսօր արտադրում են զենքեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք սպանում են մեր զինվորներին և սպաներին առաջնագծում։ Եթե այդ միտումը շարունակվի, ապա Փաշինյան չի լինի»,– եզրափակել է Տոլստոյը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am