Վերլուծաբան Պրիչին. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված է Երևանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանից գազի գնի հնարավոր փոփոխության մասին որևէ ծանուցում չեն ստացել, իսկ վառելիքի մատակարարումները շարունակվում են սովորականի պես: Այս ֆոնին փորձագետները շարունակում են քննարկել Մոսկվայի և Երևանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, գրում է aif.ru–ն:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԵՄՕ) հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ստանիսլավ Պրիչինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախորդ ազդանշանները ավտոմատ կերպով չեն ենթադրում սահմանափակող միջոցառումների կիրառում:
Փորձագետը նաև նշել է, որ երկկողմ համագործակցության հետագա զարգացումը մեծապես կախված կլինի նախընտրական շրջանի ավարտից հետո Հայաստանի իշխանությունների քաղաքականությունից: Նա գնահատել է այն, որ կարևոր գործոն կլինի այն, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը կպահպանի իր ներկայիս հռետորաբանությունը, թե կանցնի համագործակցության ավելի պրագմատիկ ձևաչափի:
Ավելին, Պրիչինը նշել է Երևանի հայտարարությունները ռուսական գազի գինը փոխելու ծրագրերի բացակայության մասին: Նա հավելել էց, որ այդ դիրքորոշումը կարող է վկայել Հայաստանի արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերությունների աստիճանական փոփոխության մասին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայ հասարակության մեջ կա պահանջարկ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներում ներկայության շարունակականության վերաբերյալ, քանի որ դրանք բերում են շոշափելի օգուտներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am