Ֆրանսիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի առողջապահության նախարարությունը Էբոլա է ախտորոշել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած մարդասիրական օգնության աշխատակցի մոտ, ինչը երկրում հիվանդության առաջին դեպքն է, հաղորդում է Parisien թերթը՝ հղում անելով նախարարությանը։
«Ֆրանսիայում մարդասիրական օգնության աշխատակցի մոտ Էբոլայի առաջին դեպքն է հայտնաբերվել։ Առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հաստատել է երկրում Էբոլա վիրուսի առաջին դրական դեպքը», – նշվում է հրատարակության մեջ։