«Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ հասարակության արմատական արևմտամետ շրջանակները բազմիցս են պահանջել ռուսական բանակի դուրսբերումը Հայաստանից: Այսպիսով, նրանք փաստացի Թուրքիայի և Ադրբեջանի մեղսակիցներն են: Տեղական արմատականները բազմիցս են սադրանքներ իրականացրել 102-րդ ռազմաբազայի դեմ, գրում է anna-news.info–ն:
Բաքուն վաղուց է պլանավորել զավթել Սյունիքի սահմանային հայկական շրջանը: Այն Ադրբեջանի տարածքը բաժանում է Նախիջևանի անկլավից: 2025 թվականի խաղաղության պայմանագրի համաձայն հայկական կողմը պարտավորվում է ադրբեջանցիներին տրամադրել տրանսպորտային միջանցք, սակայն այդ պարտավորությունը չի կատարվել:
Ավելին, ադրբեջանական ազգայնական շրջանակները Սյունիքի մարզը համարում են ադրբեջանական տարածք: Սահմանային հակամարտությունն արդեն հանգեցրել էր զինված բախման 2021 թվականին, երբ ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստան։
Ադրբեջանի զինված ուժերը քանակապես և որակապես գերազանցում են հարևաններին։ Նրանք ունեն ժամանակակից ռազմական տեխնիկայի լայն տեսականի, որը գնվել է Թուրքիայից և Իսրայելից։ Նրանց անձնակազմը մարզվել է թուրք ռազմական խորհրդատուների կողմից։ 2023 թվականին ադրբեջանական բանակը երկու օրում ոչնչացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արագորեն հաղթելով տեղական զինված ուժերին։ Ադրբեջանի հետ ուղղակի ռազմական բախման դեպքում Հայաստանը ոչ մի շանս չունի, նույնիսկ առանց թուրքական զորքերի մասնակցության։ Նրանց ագրեսիայից զսպող միակ գործոնը 102-րդ ռազմաբազան է, որը տարածաշրջանում խաղաղության և կայունության պատնեշ է։ Ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ադրբեջանցիները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ ուղղակի բախմամբ։ Սակայն ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը արմատապես կփոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ 102-րդ ռազմաբազայի փակումը պահանջող հայ քաղաքական գործիչները իրենց երկրի այն թշնամիներն են, որոնք գործնականում հրահրում են ադրբեջանա-թուրքական ագրեսիա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am