ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին: Բանաձևին կողմ է քվեարկել 50, դեմ՝ 48 սենատոր։
ԱՄՆ հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մըրկովսկին և Բիլ Քեսիդին կողմ են քվեարկել բանաձևին։ Միևնույն ժամանակ, դեմոկրատ սենատոր Ջոն Ֆեթերմանը դեմ է քվեարկել փաստաթղթի ընդունմանը։
CNN-ի հաղորդմամբ՝ Սենատի որոշ դեմոկրատներ, այդ թվում՝ Թիմ Քեյնը, կարծում են, որ ռազմական լիազորությունների մասին բանաձևի ընդունումն անհրաժեշտ է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և սկսել բանակցություններ Թեհրանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։
Նշենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող վետո դնել դրա վրա։