Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել։
Այս մասին վկայում են Flightradar-ի տվյալները, հայտնել է ՏԱՍՍ-ը։
SHOT-ի տվյալներով՝ «Boeing 737-800» ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն եղել է Դաղստանի երկնքում։
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում:
Թարմացված 13:55
Ավելի ուշ «Պոբեդա» ավիաընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։