Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Ինտերֆակսը՝ հղում անելով CNN-ին։
Մեկնումից առաջ Վենսը պարզաբանել է, որ ծրագրում է Շվեյցարիայում մնալ մեկ կամ երկու օր։ Նրա կարծիքով՝ Լիբանանում հրադադարի պահպանման հետ կապված իրավիճակը բարելավվում է, իսկ էսկալացիայից հաջողվել է խուսափել, ավելի վաղ նշել էր Axios պորտալը։
Բացի այդ, Վենսն ընդգծել է, որ Շվեյցարիայում կարևոր կլինի կազմակերպել հետագա բանակցությունները Իրանի հետ ինչպես պատվիրակությունների ղեկավարների, այնպես էլ փորձագետների մակարդակով։
ԱՄՆ փոխնախագահը նաև հաստատել է, որ մտադիր է իրանական պատվիրակության հետ քննարկել միջուկային ծրագրի հարցը և իրավիճակը Լիբանանում։
Նշենք, որ շաբաթ երեկոյան Շվեյցարիա է ժամանել Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ։