G7-ի առաջնորդներն աջակցում են ԱՄՆ-Իրան պայմանավորվածություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Յոթնյակի (G7) երկրներն աջակցում են ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերին, ասված է ասոցիացիայի անդամ երկրների առաջնորդների աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։
Ֆրանսիայում ընդունված հայտարարությամբ ասվում է, որ G7 երկրները ողջունում են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «վճռական ղեկավարությամբ», նաև միջնորդ երկրների աջակցությամբ։
G7-ի անդամների կարծիքով՝ դրանք պատմական հնարավորություն են տալիս Թեհրանին «կանխելու միջուկային զենք ձեռք բերելը և վերացնելու սպառնալիքները», որոնք կապված են տարածաշրջանում երկրի «գործողությունների և բալիստիկ հրթիռների զարգացման հետ»:
«Մենք աջակցում ենք նրանց [համաձայնագրերին] և պատրաստ ենք նպաստել դրանց իրականացմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։