Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդների թագավորությունը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար, հաղորդել է «NL Times»-ը։
Անցյալ շաբաթ զորավարժություններ են անցկացվել Մարնեհյուզենի (Գրոնինգենի նահանգ) զորավարժարանում։ Հոլանդական բանակը փորձարկել է ռազմագերիների ժամանակավոր ճամբարի նախագիծը։
Ճամբարը նախատեսված է մինչև 2000 ռազմագերի տեղավորելու համար։
Սա Նիդեռլանդներում 30 տարվա ընթացքում առաջին նմանատիպ զորավարժությունն է։ Հոլանդական զինվորականները հայտարարել են, որ նման սցենարները կրկին արդիական են դարձել Եվրոպայում պատերազմի աճող սպառնալիքի պատճառով։
Թերթը նշէլ է, որ ճամբարը նախագծված է Ժնեւի կոնվենցիայի չափանիշներին համապատասխան, գեներալ Նիկոլ դե Վոլֆը շեշտել է դրա մարդասիրական մոտեցումը: Նրա խոսքով՝ բանտարկյալները կքնեն երկհարկանի մահճակալների վրա՝ փոքրիկ սպիտակ զորանոցներում, խառը (սպաներ և զինվորականներ միասին), 20 հոգանոց խմբերով: Նրանք կունենան իրենց սեփական բակը, ընդհանուր ցնցուղները, ճաշարանն ու բժշկական հաստատությունը։
«Նրանք կարող են հույս դնել բնակարանների վրա, որոնք առնվազն նույնքան «հարմարավետ» կլինեն, որքան մեր սեփական զինվորների բնակության վայրերը», - ասել է Նիկոլ դե Վոլֆը։
Գեներալն ընդգծել է, որ անվտանգությունը կապահովվի ոչ թե գնդացիրային աշտարակներով, այլ ժամանակակից տեխնոլոգիաներով՝ կայմերի վրա տեղադրված տեսախցիկներով և անօդաչու թռչող սարքերով։