«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունը
ՄՇԱԿՈՒՅԹՀունիսի 28-ին և 29-ին «Համազգային» թատրոնում կկայանա Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա բեմադրված «Ռուզան. Արցախի դուստրը» ներկայացման պրեմիերան։
Բեմադրությունը պատմում է հայրենասիրության, ազատության և անձնազոհության մասին և կհամալրի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մշտական խաղացանկը։