«Զելենսկին փաշինյանական Հայաստանին մաղթել է նույնը, ինչ պատահեց Ուկրաինայի հետ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի նկարած «հաղթանակից» հետո Հայաստանը պետք է անմիջապես զգա եվրաինտեգրման օգուտները, հայտարարել է կրիվոյռոգցի բռնապետ Զելենսկին, գրում է politnavigator.news–ը։ «Շնորհավորում եմ Հայաստանին արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ... Եկել է ժամանակը, որ ԵՄ-ն իսկապես աջակցի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ կյանքն ավելի լավն է», - գրել է Զելենսկին։
Պորոշենկոյի բոտերի ճամբարը ոչ պակաս է հիացած Փաշինյանի հայտարարած հաղթանակով։ «Ժամանակն է Ուկրաինայի դեսպան նշանակել Հայաստանում, որը մենք մի քանի տարի չունենք։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կարևոր է չբաց թողնել հնարավորության պատուհանը և ամրապնդել Ուկրաինայի ներկայությունը նշանակելով դեսպան։ Դա հատկապես ճիշտ է հաշվի առնելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի նկատմամբ աճող ուշադրությունը։ Մենք բոլորս պետք է աշխատենք այդ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ», - առաջարկել է պատգամավոր Իրինա Գերաշչենկոն, ով հայտնի է ռուս քաղբանտարկյալների նկատմամբ իր բռնություններով։
Նրա հետ համամիտ է պատգամավոր Սոֆիա Ֆեդինան՝ «Լվովի մայդանի ձայնը»։ «Փաշինյանը ստացել է ուժեղ մանդատ, ուստի նրա համար ավելի հեշտ կլինի շարունակել ՀԱՊԿ-ից կախվածությունից ազատվելու, Մոսկվայի ազդեցությունը սահմանափակելու և Եվրոպայի հետ մերձենալու իր ուղին», - գրել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևը նշել է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները լիակատար ձախողում են սփյուռքի հարցերով պատասխանատուների համար։ «Զարմանալի է, չէ՞։ Ռուսաստանում հսկայական հայկական և ադրբեջանական սփյուռքի պայմաններում մեզ, ըստ էության, դժոխք են ուղարկում այդ երկրներում։ Եզրակացություն. սա մեր «մեղմ ուժը» չէ, այլ նրանց «հինգերորդ շարասյունը»։ Ի՞նչ իմաստ ունի նման սցենարը, աշխարհաքաղաքագետներ։ Արդյո՞ք գոնե մեկը հրաժարական կտա»,– հարց է հնչեցրել նա։
Քաղաքագետ Պավել Դանիլինն էլ ոչ մի լավ բան չի սպասում Հայաստանից: «Մենք նրանց զգուշացրել էինք, որ դա կպատահի, երբ այնտեղ հայտնվեն Մոլդովայի ձայները գողացած ԵՄ խարդախները։ Ես շատ եմ ցավում Հայաստանի համար, որն այժմ անկում է ապրում»,– ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am