Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի համատեքստում
ՄՇԱԿՈՒՅԹԱրցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը (2020—2026 թթ.) և ինքնության պահպանման մարտահրավերները միջազգային իրավունքի համատեքստում ter-hambardzum.net. Հոդվածը քննում է 2020—2026 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը, յուրացմանը, բռնի տեղահանությամբ դրա կենսունակության պահպանման ու վերստեղծման կասեցմանը, ինչպես նաև էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունը՝ հայկական եկեղեցիների, խաչքարերի և սրբատեղիների նպատակաուղղված ոչնչացումը ներկայացնելով որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն։ Արցախահայերի բռնի հեռացումը իրենց պատմական եկեղեցիներից, դրանց գոյությանը սպառնացող ուղիղ վտանգը, ինչպես նաև արդեն իսկ ոչնչացված ու պղծված մշակութային արժեքների զգալի ծավալը ստեղծել են լրջագույն և անհաղթահարելի մարտահրավերներ՝ ինքնության շարունակականության և մշակութային ամբողջականության պահպանման համար։ Հոդվածը միաժամանակ անդրադառնում է հայ մշակութային ինքնության պահպանության դեմ առաջացած մարտահրավերներին և միջազգային իրավունքի կիրառման ու հաշվետվողականության ապահովման միջև առկա խոր խզմանը։ Վերլուծվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտումները՝ մշակութային ժառանգության պահպանման, դավանանքի ազատության և մշակութային իրավունքների ոլորտներում։