«Ստվերային ԿՀՎ». Հայաստանը անհրաժեշտ է Ռուսաստանին վնասելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը մտնում է ԱՄՆ ազգային շահերի ոլորտ, քանի որ մրցակցում է Ռուսաստանի հետ այդ երկրի համար։ Այդ մասին Հելսինկյան հանձնաժողովում հայտարարել է RAND Corporation-ի («ստվերային ԿՀՎ») փորձագետ Մայքլ Չեսիրեն, գրում է politnavigator.news–ը։
«Ոմանք հարցնում են. ինչո՞ւ է Հարավային Կովկասի փոքր, ծովային ելք չունեցող և ռազմավարական առումով խոցելի երկիրը զբաղեցնում այդքան կարևոր տեղ ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ։ Եվ ինչո՞ւ են մեր հակառակորդները այդքան մտահոգված Հայաստանի համար։ Ինչո՞ւ է, մասնավորապես, Ռուսաստանը այդքան մտահոգված Հայաստանի համար։ Աշխարհագրությունն ավելի շատ նպաստող գործոն է։ Նույն բնութագրերը, որոնք Հայաստանը դարձնում են խոցելի, այն դարձնում են նաև արժեքավոր գործընկեր ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կամ ցանկալի ձեռքբերում Մոսկվայի համար», - ասել է Չեսիրեն։
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Իրանի շահերին սպառնացող «Թրամփի միջանցքի» կառուցման խափանումը «կրեմլի համար ռազմավարական առաջնահերթություն է»։
«Հայաստանը թիրախ է դառնում հենց իր մրցակցող շահերի խաչմերուկում գտնվելու պատճառով։ Հայաստանը ներկայացնում է մի ակտիվ, որը, ըստ ԱՄՆ ներկայիս և նախորդ վարչակազմերի, կարող է մեծապես բարելավել ամերիկյան ռազմավարությունը տարբեր տարածաշրջաններում։ Մասնավորապես, Հայաստանը Միջին միջանցք անունով հայտնի փոխկապակցված տրանսպորտային միջանցքների համակարգում բացակայող օղակն է, որը ապահովում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև այլընտրանքային ցամաքային երթուղի, որը չի հատում միջազգային ծովային ուղիները։ Հայաստանը կենսական դեր է խաղում այդ համակարգում։ Այն ապահովում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ կապող հիմնական երթուղին...
Ռուսաստանը կարծում է, որ նման առևտրային ճարտարապետությունը, որը բացահայտորեն աջակցվում և անուղղակիորեն երաշխավորվում է ԱՄՆ-ի կողմից, անընդունելի ոտնձգություն է իր կայսերական դիրքորոշման նկատմամբ», - ասել է Չեսիրին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am