ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։
ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում: