ԵՄ եռյակի առաջնորդները և Զելենսկին նշել են խաղաղության պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները հայտարարել են Կիեւի և Մոսկվայի միջև հնարավոր խաղաղության բանակցություններին եվրոպական երկրների «ակտիվ մասնակցության» անհրաժեշտության մասին:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարությունը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում կիրակի՝ հունիսի 7-ին:
Հանդիպման քննարկումների մեջ են եղել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշման ուժեղացումը, Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացումը և օդային պաշտպանության ու հեռահար հարվածների համար անհրաժեշտ հրթիռների համատեղ արտադրությունը:
ԵՄ եռյակի առաջնորդները և Զելենսկին նաև սահմանել են արդար և երկարատև խաղաղության հասնելու հինգ պայման: Առաջին պայմանը ռազմական գործողությունների դադարեցումն է: Երկրորդ՝ բանակցությունների մեկնարկային կետը պետք է դառնա ներկայիս շփման գիծը: «Միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով, և Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր անվտանգության մեխանիզմները և ընտրելու իր դաշինքները, պետք է խստորեն հարգվի», - ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Երրորդ պայմանն այն է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան պետք է ստանա իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը։
«Չորրորդ՝ ռուսական ակտիվները կմնան սառեցված մինչև Ռուսաստանը չդադարեցնի իր ագրեսիվ պատերազմը և չփոխհատուցի Ուկրաինային մարտական գործողությունների ընթացքում պատճառված վնասը», - նշված է հայտարարությունը։
Հինգերորդ պայմանն այն է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ապահովի եվրոպական անվտանգության շահերի պաշտպանությունը։ Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող բանակցությունների մասը կպահանջի ԵՄ երկրների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համաձայնությունը։