«Տառերի պուրակի» մոտակայքում բախվել են «Opel»-ը և «Honda»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 28-ին՝ ժամը 23։24-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները։ Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։