Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը ( 21 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տիեզերքի համաշխարհային օր,Երկխոսության և զարգացման համար մշակույթային բազմազանության օր, Հունաստան՝ Պիրրովասսիայի օր (կրակաքայլի), Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկանիոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների  և Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմա-ծովային նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1917-վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։

1921- ՀՍԽՀ հեղկոմը վերակազմավորվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհուրդ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։   

1922-ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։

1928-ծնվել է  բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։

1937-վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։

1947-ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։

1962-վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Հմայակ Հարությունյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։

1969-վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։

1988-իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոխարինում՝ պաշտոնական բնորոշմամբ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում Քյամրան Բագիրովին՝ Աբդուռահման Վեզիրովը։

1991-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի  Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը։

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական չորս ՄԻ-24 ուղղաթիռներ թռիչք են իրականացրել Շահումյանի շրջան՝ նրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և էրքեջ գյուղերը։

2001- Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջ, որով անցնում է Ստեփանավան-Պրիվոլնոյե, ապա Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:

2006- Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:

2010-Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։

2014-19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:

2015-Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը:

2018-Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։

2020- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի  Ազգային ժողովի հատուկ նիստում  Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները:

2022-Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1471-ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։

1502-պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։

1635-ֆրանսիան ընդգրկվել է Երեսունամյա պատերազմի մեջ։

1759-ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։

1786-վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։

1792-տեղի է ունեցել Ունդզեյն հրաբուխի ժայթկումը, որը մտել  է մարդկության պատմության մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթկումների հնգյակի մեջ. զոհվել է 15 000 մարդ։

1804-Փարիզում բացվել է Պեր-Լաշեզ գերեզմանատունը։

1840-Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։

1851-Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։

1861-Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։

1864-ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։

1881-Կլարա Բարտոնը հիմնադրել է Ամերիկյան Կարմիր Խաչը։

1904-Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։

1915-վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։

1921-ստորագրվել է միութենական պայմանագիր Վրաստանի և ՌՍՖՍՀ-ի միջև։

-ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը հանդիսացող Անդրեյ Սախարովը։

1928-Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միկկի Մաուզի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։

1945-Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։

1956-Բիկին աթոլի վրա ԱՄՆ-ը իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։

1961-ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հերարձակումը։

1982-սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։

2006-Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։

Կ․ Խաչիկյան

Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston Herald
Самое популярное