«Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում, 24News–ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ–ից
69-ամյա Լյուդմիլա Լևանովային, որն ըստ տեղեկությունների տառապում է դեմենցիայով, հայտնաբերել են Արգավանդի ճանապարհին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 69-ամյա Լյուդմիլա Լևանովան, որը մայիսի 13-ին Մոսկվայից թռչում էր դեպի Երևան, չի նստել Քիշնևից տարանցիկ չվերթի իր ինքնաթիռը։