Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգության վրա: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նեղուցի փակումը հսկայական ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կայունության վրա: Ամբողջ աշխարհի կառավարությունները լիովին զգում են այդ տնտեսական ճնշումը: Ուստի համաշխարհային հանրության ջանքերն ուղղված են նրան, որ հնարավորինս շուտ համաձայնության գան և բացեն նեղուցը, ինչպես նաև ապահովեն նավագնացության անվտանգությունը»,- ասել է Ֆիդանը Քաթարում՝ Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրք նախարարը բարձր է գնահատել Պակիստանի միջնորդական ջանքերը ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցում:
«Մենք ամբողջովին սատարում ենք Պակիստանի դիրքորոշումը շարունակվող բանակցություններում և պատրաստ ենք ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել այդ հարցում: Մենք ցանկանում ենք, որ պատերազմը չվերսկսվի, այն լուծում չէ:
Այն բերում է անկայունություն, տնտեսական կորուստներ և պոտենցիալ ավերածություններ ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար: Հուսով ենք, որ դիվանագիտությունը արդյունք կտա, և մեր ընկերների ու դաշնակիցների հետ միասին մենք անում ենք հնարավոր ամեն ինչ դրա համար»,- հավելել է Ֆիդանը: