Մոսկվան աջակցել է Թեհրանին Հորմուզի նեղուցի հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի սահմանափակել երթևեկությունը Հորմուզի նեղուցում։
«Պատերազմի ժամանակ հարձակման ենթարկված ափամերձ պետությունը կարող է սահմանափակել նավարկությունը իր տարածքային ջրերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ մեղադրելով արևմտյան երկրներին երեսպաշտության և ծովահենության մեջ։
«Ի տարբերություն ծովահենների, որոնք իրենց նավերի վրա ծածանում են գանգերով և խաչված ոսկորներով սև դրոշներ, արևմտյան երկրները փորձում են թաքցնել իրենց անօրինական գործողությունները՝ հղում անելով միակողմանի հարկադրանքի միջոցառումներին», - ասել է Նեբենզյան։