Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում Գերմանիայի դեսպանը երկուշաբթի օրը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գերմանական լրատվամիջոցները հայտնել են, որ սա ենթադրաբար կապված է գերմանացի քաղաքական գործիչների և ենթադրյալ «ահաբեկչական կազմակերպությունների» միջև շփումների հետ։ «Ես քիչ հավանական եմ համարում, որ ռուսական կողմը կկարողանա հիմնավորել իր մեղադրանքները», - dpa լրատվական գործակալությանն ասել է դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը։