Բացարձակապես պարզ է դարձել, որ Իրանը երկարաժամկետ սպառնալիք է․ ԱՄԷ-ի նախագահի խորհրդական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական Միացյալ Էմիրություններն Իրանը համարում է գլխավոր սպառնալիք, հայտնել է երկրի նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
«Այժմ տարածաշրջանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և այլ երկրների համար բացարձակապես պարզ է դարձել, որ Իրանը երկարաժամկետ սպառնալիք է։ Ձեզ չի կարելի հարձակվել 2800 հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, ապա խոսել ինձ վստահելու մասին։ Սա դարեր կպահանջի», - ասել է Գարգաշը։