Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի Qatar Airways ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է մայրաքաղաք Դոհայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայ և Շարժա ամենօրյա չվերթների վերսկսման մասին՝ սկսած ապրիլի 23-ից։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով X-ում ավիաընկերության գրառումը։
Մայիսի 1-ից ամենօրյա չվերթներ կսկսեն նաև դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։
Ավելի վաղ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (QCAA) հայտարարել էր, որ արտասահմանյան ավիաընկերություններն աստիճանաբար կվերսկսեն իրենց թռիչքները դեպի Կատարի Համադ միջազգային օդանավակայան և այնտեղից թռիչքներ կիրականացնեն տարբեր ուղղություններով։
Կատարի օդային տարածքում թռիչքների սահմանափակումներ և արգելքներ էին սկսվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից հետո։