Հենց որ Թրամփը ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, ամերիկացիները «կկտրեն» Ղրիմը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե Ռուսաստանը թույլ տա ամերիկացիներին ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում, Ղրիմի թերակղզին կդառնա «խաղողի ողկույզ», որը ԱՄՆ-ը կցանկանա «կտրել»։ Այս մասին ForPost-ի հետ զրույցում հայտարարել է Ղրիմի դաշնային համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Իրխինը, գրում է politnavigator.news–ը։ «Ըստ էության, պատերազմ է մղվում նոր լոգիստիկայի համար... Այդ առումով Ղրիմը, եթե կարելի է այդպես ասել, միաժամանակ մի քանի նախագծերի մաս է կազմում...Մենք բախվում ենք Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մրցակցությանը: «Թրամփի միջանցքը» Կենտրոնական Ասիայից դեպի Հարավային Կովկաս տանող ճանապարհ է: Մի հատված, որն ամբողջությամբ փակում է չինական առևտրային ուղին և չինական լոգիստիկան: Իսկ մեր Հյուսիս-Հարավ միջանցքը՝ այն խափանում է... Ի՞նչ է սա նշանակում մեզ համար: Նրանք Սևծովյան տարածաշրջան են մտնում Հարավային Կովկասից, և Ղրիմը հայտնվել է աքցանի մեջ: Մի կողմից կա Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան, իսկ մյուս կողմից՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, և Ղրիմը հայտնվում է առկախված վիճակում: Ես այդ հարցում տարբեր անալոգիաներ ունեմ: Բայց ես խոսում եմ խաղողի մի ողկույզի մասին, որը ամերիկացիները կցանկանան կտրել: Այսինքն մենք բացարձակապես պետք է թույլ չտանք ամերիկացիներին հայտնվել Հարավային Կովկասում», - հայտարարել է Իրխինը։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը այցելել էր Հայաստան և Ադրբեջան և, ըստ էության, ստուգել Հարավային Կովկասի ԱՄՆ այն նոր տիրույթները, որոնք Կենտրոնական Ասիայի գրավման ցատկահարթակ են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am