Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանին և «Հըզբոլլահի» առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե Լիբանանի կառավարությունը չկատարի «Հըբոլլահ» խմբավորումը զինաթափելու պարտավորությունը, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ռազմական գործողությունները մինչև «հյուսիսային սահմանին սպառնալիքի լիակատար վերացումը»։
«Հըզբոլլահի» հարձակման հետևանքով սպանված իսրայելցի զինվորների անունները կարդալու արարողության ժամանակ իր ելույթում Կացն ընդգծել է, որ Լիբանանում արշավի վերջնական նպատակը մնում է «Հըզբոլլահի» զինաթափումը և Իսրայելի հյուսիսային համայնքների բնակիչների անվտանգությունը։
Նախարարը նշել է, որ այս նպատակին պետք է հասնել քաղաքական և ռազմական միջոցառումների համադրությամբ։ Սակայն, եթե Լիբանանի կառավարությունը չկատարի իր պարտավորությունները և զինաթափի խմբավորումը, ապա այս խնդիրը կստանձնի Իսրայելի պաշտպանության բանակը։
Կացն ասել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահի» դիրքերին ինչպես Լիտանի գետի հյուսիսում, այնպես էլ ամբողջ Լիբանանում, անհրաժեշտության դեպքում՝ երկրի հյուսիսային շրջանները պաշտպանելու համար։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև սպառնացել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմին։ Կացի խոսքով՝ հրեական պետությունը չի կանգնի, մինչև չհասնի խմբավորման կառուցվածքի լիակատար վերացմանը, և Քասեմը կվճարի սեփական գլխով։