ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը նոր նախազգուշացում է հրապարակել Իրաք ճանապարհորդելու վերաբերյալ։
Ըստ APA-ի՝ դիվանագիտական առաքելությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրաք ճանապարհորդելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին՝ անհապաղ լքել երկիրը։
Միաժամանակ, դեսպանատունը հայտարարել է, որ Իրանի հետ կապված զինված խմբավորումները նոր հարձակումներ են պլանավորում ԱՄՆ քաղաքացիների և Վաշինգտոնի շահերի դեմ։
«Իրաքի կառավարության հետ կապված որոշակի տարրեր շարունակում են ակտիվորեն քաղաքական, ֆինանսական և գործառնական աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։