«Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը
ՍՊՈՐՏԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում իսպանացի Ալվարո Արբելոային գլխավոր մարզիչի պաշտոնում։
Արքայական ակումբում դիտարկում են նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ, այժմ պորտուգալական «Բենֆիկան» գլխավորող պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը, հաղորդում է պորտուգալական Record–ը։
«Ռեալը» ամռանը կհեռացնի Արբելոային, եթե նա չկարողանա թիմի հետ նվաճել Լա Լիգայի տիտղոսը։
Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010–2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 31 տուրից հետո 70 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 9 միավոր։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» երկու պարտություն (1։2, 3։4) կրեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»։