Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Բագրատ Աշոտյան Ռուբենի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։
ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգմամբ պարզվել է՝ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և վերացնել խախտուները։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։