Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա` Ազգային հերոսների օր, Լիբերիա` Աղոթքի օր, Ուգանդա` Ազատության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1958-ծնվել է խորհրդային և ռուսական երգիչ, երգերի հեղինակ, «Բլյուզի լիգա» խմբի առաջատար Նիկոլայ Հարությունովը:

2001- «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի չի ժխտել իր կատարած  սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության  մեղադրանքը: 

2007- Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել  առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկություն: 

2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ, նախկին Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մերձավորները պնդել են, որ վերջին տարիներին նա չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց  ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-֊ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:

2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ  հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում  ունկնդրել են  Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:

2015-  աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  այցելել է Գյումրի:  Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:

2015-վախճանվել է խորհրդային և ռուսական մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը:

2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ  եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին  հուղակավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հիմա ադրբեջանցիները  հանձնել էին նրա գլուխը: 

2018- Խորհրդարանի դահլիճը  մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արեց բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»:

-«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա իսկ  մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել  Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները:

2019-Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի Քոչարյանը կալանքի տակ պահելու որոշումը։

2023-Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

145 մ․թ․ա․– ծնվել է Հռոմեական կայսրության կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:

491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:

1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որը առաջինն է  հայտնաբերել ապենդիցիտի ժամանակ մահվան պատճառ հանդիսացող ապենդիքսի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է « դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:

1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և  աքսորվել էլբա կղզի:

1822– Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25 000 մարդ:

1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բեզեդովը, որը  Բեզեդովյան հիվանդությունը նկարագարած բժիշկն է:

1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի գերբը՝ երկգլխանի արծիվը:

1868-վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը Ճապոնիայում:

1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնելՊուերտո-Ռիկո կղզին:

1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում դարձել է Թել Ավիվը:

1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:

1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:

1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:

1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեման ապացուցած Էնդրյու Ուայսը:

1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:

1964-առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:

2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:

2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել են 15 և վնասվածք ստացել 400 մարդ: Ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:

2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է:

Կ. Խաչիկյան

 

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
Самое популярное