«Օրիոնը» դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արտեմիս-2» լուսնային առաքելության «Օրիոն» տիեզերանավը դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կանադական տիեզերական գործակալությանը։
«Անձնակազմն ավարտել է Երկիր վերադառնալու առաջին ուղղիչ գործողությունը։ Եվրոպական տիեզերական գործակալության տրամադրած մոդուլն իր շարժիչային կայանքի օգնությամբ տիեզերանավը ճշգրիտ դուրս է բերել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ»,- գրված է հաղորդագրության մեջ։
Տիեզերագնացների վերադարձը Երկիր սպասվում է ապրիլի 10-ին, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 20:07-ին (ապրիլի 11-ին, Երևանի ժամանակով 04:07-ին):