Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները հայտնել է, որ երկու շաբաթով դադարեցնում է Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները՝ Պակիստանի հետ խորհրդակցություններից հետո, այն պայմանով, որ նույն ժամանակահատվածում ապահովվի նավերի անարգել անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, որ Թուրքիան ողջունում է տարածաշրջանի պատերազմում հայտարարված ժամանակավոր հրդադարը։ Ընդգծվել է, որ ժամանակավոր հրադադարը պետք է ամբողջությամբ կիրառվի և Թուրքիան հուսով է, որ բոլոր կողմերը կհետևեն ձեռք բերված փոխըմբռնմանը։
«Մնայուն խաղաղության ճանապարհը հնարավոր է միայն երկխոսության, դիվանագիտության և փոխադարձ վստահության միջոցով։ Մենք կշարունակենք ցուցաբերել ցանկացած տեսակի աջակցություն՝ Իսլամաբադում կայանալիք բանակցությունների հաջող ավարտի համար։ Մենք շնորհավորում ենք մեր եղբայրական երկիր Պակիստանին այս գործընթացում ստանձնած դերակատարման համար և մաղթում ենք խաղաղությանը նպաստող բոլոր նախաձեռնությունները շարունակվեն»,- նշված է հայտարարության մեջ։