Թրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվшծների լուսանկարների հրապարակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվածների լուսանկարների հրապարակումը։
Միացյալ Նահանգները, իր թիրախներին Իրանի հրթիռային հարվածների լուսանկարները գրաքննելու նպատակով, արգելել է Իրանի հետ հակամարտության հետևանքով տուժած տարածքների արբանյակային լուսանկարների հրապարակումը։
Ըստ The Guardian-ի, Planet Labs արբանյակային ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքով կդադարեցնի Իրանի հետ պատերազմի մեջ ներգրավված տարածքների լուսանկարների հրապարակումը մինչև հակամարտության ավարտը։
Ընկերությունը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը խնդրել է արբանյակային պատկերների մատակարարներին «մշտական արգելք դնել դրանց հրապարակման վրա»։