Դավիթի վիճակը նույնն է, միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔՆոր եմ Դավիթի մոտից դուրս գալիս, տեղափոխում են հերթական հետազոտության։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց դպրոցական Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորվելուց հետո շտապ տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ։
«Նույն վիճակն է, ինչ երեկ՝ թթվածինը միացրած, հետազոտությունների մեջ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին Դավիթի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Նշենք, որ Դավիթին մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու համար։
Մերի Մանուկյան