Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռեզերվային պատճենահանման համաշխարհային օր (բեկապի օր), Մալթա՝ Ազատության օր, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ՝ Սեսար Չավեսի օր, Կորեա՝ Հնագույն Խանսիկի տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է  աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։

1907 - ծնվել է  կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։

1909- հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկել է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը հայ բնակչության ջարդերի պատճառով  ստացել էր «կարմիր սուլթան» անունը։

1917 - վախճանվել է    բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1923 - ծնվել է  գրականագետ, թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:

1926 - ծնվել է  ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։

1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

2005-կառավարության  որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։

2008-ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղրղըզստանում:

2009- Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավներ:

2013-«Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհանիսյանը դադարեցրել է իր հացադուլ- «համեստ ծոմը» և հայտարարել, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:

2018-Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման։

2020- Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, որին մասնակցել են ընտրողների 72,7 տոկոսը;

2021-վախճանվել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է:

 ԱՇԽԱՐՀՈՒՄ

1284 —եպիսկոպոս էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայումս Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։

1596- ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։

1631 –վախճանվել է  անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։

1685 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, մեծ գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Իոհան Սեբաստիան Բախը։

1727 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Իսահակ Նյուտոնը։

1745- Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։

1770- անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։

1814 —Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։

1889- Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած  Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։

1893 —ամերիկացի Ուիտկոմ Դժադսոնը հայտնագործել է կայծակաճարմանդը։

1900 —«Saturday Evening Post» թերթում հայտնվել է ավտոմեքենայի առաջին գովազդը, մի ֆիլադելֆիական ընկերություն այն տեղադրել է «Ավտոմեքենաներ, որոնք հաճույք են առաջացնում» կարգախոսով։

1901- թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։

1909- սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։

1913 —վախճանվել է մերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1917- ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլլարով գնել է Վիրջինյան կղզիները, որը բաղկացած է Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։

1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:

1954 — ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։

1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո դաշինքի կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։

1967 —Ջիմի Հենդրիկսը առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի Պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը, որը հետագայում պարբերաբար է դարձել։

1979- վերջին բրիտանացի զինվորն է հեռացել Մալթայից։

1983 - վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածու Կարանդաշը։

1986- մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։

1991 - Վրաստանում հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին։

1994- «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։

1999- էկրան է բարձրացել ամենհայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը հանդիսացող «Մատրիցա» կինոնկարը։

2005 —Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։

2020 —վախճանվել է խորհրդային և ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ Լեոնիդ Զորինը (իսկական ազգանունը Զալցման):

Կ.Խաչիկյան

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии
Самое популярное