ՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և ես ինձ հաշիվ եմ տալիս ՀՀ վարչապետ լինելով, թե ինչ պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պետություն է Միացյալ Նահանգները, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ պետություն է Գերմանիան, ինչ է Եվրոպական Միությունը: Գիտեք՝ սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը, դա նորմալ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ դա իր համար ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ, ըստ նրա պետք է հաշվի առնել նաև երկրների քաշային կարգը:
«ՌԴ նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, պարզ է՝ ես պիտի խնդրեմ հանդիպում, բա ո՞վ պիտի խնդրի կամ Ֆրանսիայի նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, ես պիտի խնդրեմ հանդիպում, որովհետև հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել:
Ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերվող հարցեր քննարկելու համար»,-հավելել է նա: