Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող գեղասահորդները մեկնարկում են Չեխիայում սկսվող աշխարհի առաջնությունում:
Մարտի 24-29-ը Չեխիայի Պրահա քաղաքում կկայանա գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, ինչպես նաև սպորտային զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը: