Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Ըստ Իրանի հետախուզության նախարարության` 24 անձ ձերբակալվել է հարավային Համադան նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար (այդ օբյեկտներից մի քանիսը հրետակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից)։
4-ը ձերբակալվել են երկրի արևմտյան մասում գտնվող Լուրեստան նահանգում. նրանք տեղեկություններ են հավաքել հակառակորդի հետախուզության համար։
Եվս 2-ը ձերբակալվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում՝ զենք տեղափոխելու համար։
Բացի այդ, ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի հյուսիսային մասում՝ Սեմնան նահանգում, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված 3 գործակալ է ձերբակալվել։