Հայաստանի կործանումը. ի՞նչ է թաքնված Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ ղեկավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ արշավը երկրի ներսում չի տալիս արդյունքներ և երբեմն հակառակ ազդեցություն է ունենում։ Այս մասին նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգում ՀԱԵ-ի վրա հարձակումները, գրում է EAdaily.com-ը։
Նրա խոսքով հանրային արձագանքը ցույց է տալիս, որ վարչապետի գործողությունները չեն վայելում միաձայն աջակցություն։ «Այդ արշավը, կարծես, հաջողված չէ երկրի ներսում։ Ավելին, հանրային արձագանքը հակառակն է հուշում. նույնիսկ այն շրջանակների շրջանում, որոնք համարվում են կառավարության ընտրազանգված, այդ քայլերը առնվազն շփոթություն են առաջացնում», - նշել է Բադալյանը։
Նա գնահատել է, որ այդ քաղաքականության հիմնական դրդապատճառները գտնվում են երկրից դուրս։ Բադալյանը կարծում է, որ Փաշինյանը նման գործընթացները Հայաստանի ներսում սանձազերծելով, ձգտում է դրանց «արտաքին կապիտալիզացիայի», այսինքն որոշակի արտաքին կենտրոններին հավատարմություն ցուցաբերելով քաղաքական դիվիդենտներ քաղել միջազգային ասպարեզում։
Այդ համատեքստում, Փաշինյանի Ստրասբուրգում ելույթը և եկեղեցու մասին նրա հայտարարությունները թվում են մի տեսակ զեկույց և ցուցադրություն իր ընտրած ուղին շարունակելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ, Բադալյանը եկեղեցու դեմ արշավը դիտարկում է որպես ավելի լայն, համակարգային գործընթացի մի մաս: Նա պնդում է, որ դա իշխանությունների կողմից հայտարարված Հայաստանի վերափոխումն է, որը, իրականում, հավասարազոր է պետականության ապամոնտաժմանը: Եվ Հայ Առաքելական եկեղեցու դերի թուլացումն է այդ գործընթացի հիմնական տարրը: Բադալյանը հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերը տարածվում է շատ ավելի լայն իր կրոնական գործառույթից այն կողմ: Նա պնդել է, որ այն հայկական ինքնության հիմնարար ինստիտուտներից մեկն է և կարևոր դեր է խաղում ոչ միայն հասարակության, այլ նաև միջազգային մակարդակով լրացուցիչ «կշիռ» հաղորդելով հայկական պետականությանը: «Եկեղեցին ոչ միայն հոգևոր ինստիտուտ է, այլ նաև հայ ազգի ինստիտուցիոնալ համակարգի կարևորագույն տարրը, որը ազդում է պետության լիազորությունների վրա», - նշել է նա:
Այդ տեսանկյունից, Հայ Առաքելական Եկեղեցու դերի թուլացումը նաև նշանակում է պետականության թուլացում: «Երբ այդ տարրը ոչնչացվում է, պետությունը կորցնում է իր լիազորությունների զգալի մասը», - ընդգծել է նա: Հետևաբար, Փաշինյանի ՀԱԵ-ի դեմ արշավը պետք է դիտարկել հենց որպես Հայաստանի որպես պետության վերացման հիմնական գործիքներից մեկը, կարծիք է հայտնել Բադալյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am