Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Ռայան հայտնել է, թե ներկայումս ում է համարում իր դիրքի լավագույն խաղացողն աշխարհում: 30-ամյա իսպանացու ընտրությունը կանգ է առել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։
«Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է։ Նա միշտ ցուցադրում է իր լավագույն որակները «Ռեալում», ինչպես, օրինակ, օրերս «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում։ Նա շատ հուսալի է»,- բրիտանական Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է Ռայան։
Հատկանշական է, որ երկու դարպասապահների թիմերն էլ հաջողությամբ հաղթահարել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը և պատրաստվում են քառորդ եզրափակչի հանդիպումներին․
«Ռեալ Մադրիդը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Սակայն, ցավոք, Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել այս կարևորագույն դիմակայությունը։
«Արսենալը», Դավիդ Ռայայի գլխավորությամբ, մրցաշարի նույն փուլում ուժերը կչափի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։