Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դաունի սինդրոմ ունեցողների համաշխարհային օր, Պոեզիայի համաշխարհային օր,Ռասայական խտրականության վերացման համաշխարհային օր, Տիկնիկային թատրոնի համաշխարհային օր, Անտառների համաշխարհային օր, Արաբական աշխարհ՝ Մայրերի օր, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Մարդու իրավունքի օր,  Վրաստան՝ Սահմանապահի օր, Նամիբիա՝ Անկախության օր, Իրաք՝ Գարնան օր, Ճապոնիա՝ Գարնանային գիշերահավասարի օր, Քրդստան՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1763 –վախճանվել է  Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին։

1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ Առաջինի հրամանագրով ստեղծվել է հայկական մարզը Երևան կենտրոնով:

1878- ծնվել է թատրոնի դերասանուհի Հասմիկը։

1898 - ծնվել է հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1902 - ծնվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

1926 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։

1942 - վախճանվել է  բանաստեղծ Վահան Միրաքյանը։

1981- գործարկվել է Արփա - Սևան ջրանցքը։

1988- տեղի է ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում աճող նացիոնալ-ժողովրդավարական շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար որի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամաշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2002-Կառավարությունը իր համաձայնությունն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին  այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություններ։

2006 - վախճանվել է  դերասան Գևորգ Աշուղյանը։

2008-Երևանում վերացվել է արտակարգ դրությունը։

2014-Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած աղմուկից հետո շինարարությունը դարեցվել է։

2015-Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։

2016- Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվել է Լևոն Անանյանի անվան Պոեզիայի պուրակը:

2017-Նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

2019- Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

2021-վախճանվել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:

2022- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

630- Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցրել Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձրել այն Երուսաղեմ։

1098 —Ռոբերտ Մոլեմսկին Սիտոյում հիմնադրել է Ցիստերցիանցիների օրդենը։

1413 – Հենրիխ 5-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1556 —Օքսֆորդում այրել են եպիսկոպոս Թոմաս Կրանմերին, որը Ավետարանը թարգմանել էր անգլերեն։

1666 —Կանադայում տեղի է ունեցել առաջին մարդահամարը, որի ժամանակ արձանագրվել է, որ երկրի բնակիչների թիվը կազմում է 3000 մարդ։

1685- ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1768 –ծնվել է  ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեն։

1839 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1843 —ըստ Յոթերորդ օրվա ադվենտիստների այդ օրը պետք է հայտնվեր Հիսուս Քրիստոսը։

1844 –համարվում է  Բահայի օրացույցի սկիզբի օր։

1846 —բելգիացի փողային երաժշտական գործիքների վարպետ Ադոլֆ Սաքսը արտոնագրել է սաքսոֆոնը։

1857- Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվել է Գերմանիայի առաջին կանցլեր։

1917 —բոլշևիկների կողմից ձերբակալվել են Ռոմանովների ընտանիքի անդամները, որոնք հետագայում գնդակահարվել են։

1921- հռչակվել է Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտել են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1923 — Փարզում ոմն բժիշկ Ռոժեն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ծխելը օգտակար է առողջության համար, քանի որ նիկոտինը ունի հակամանրէային ազդեցություն։

1925- ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելել է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1936 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Գլազունովը։

1946 —Նյու-Յորքում ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը։

1962 —ըստ ամերիկացիների գերձայնային արագության պայմաններում իրականացվել է առաջին կատապուլտացումը, որը իրականացրել է գորշ արջը դուրս  նետվելով 10 կմ բարձրությունից մոտ 1400 կմ /ժամ արագությամբ և հաջողությամբ հասել գետին։

1963 —փակվել է ԱՄՆ-ի Սան-ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող մաքսիմալ անվտանգության Ալկատրաս բանտը։  

1981 —ԱՄՆ-ում արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը, որի զոհ է դարձել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդը։

1990 —Նամիբիան հայտարարել է իր անկախության մասին ՀԱՀ-ից։

 1998 - վախճանվել է  ռուս բալերինա Գալինա Ուլանովան։

2000 - Հովհաննես Պողոս 2-րդը կատարել է այց Իսրայել, որը որևէ Հռոմի պապ չէր իրականացրել։

2006 —Ջեկ Դորսին ուղարկել է առաջին հաղորդագրությունը առ այն , որ ստեղծել է  «Թվիթթեր» սոցիալական ցանցը։

2012- վախճանվել է իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուերա‎ն։

2014- Ռուսաստանի Ֆեդերացիայի խորհուրդը հաստատել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիրը։

2022– Չինաստանի Տէնսյանե նահանգում ընկել է Բոինգ–737 մարդատար ինքնաթիռը, զոհվել է 132 մարդ:

Կ. Խաչիկյան

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное